Միջազգային նոր հայցեր են ներկայացվելու
3/2/2026 17:55

Միջազգային հայցերը չպետք է հետ քաշվեն, ոչ միայն հետ չեն կանչվելու, այլև նորերն են ներկայացվելու,- հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։
«Դա պետք է մեր իրավունքների պաշտպանության համար, իմ իրավունքների, իմ քաղաքացու իրավունքների պաշտպանության, իմ նկատի ունեմ իմ երկրի։ Հետամուտ ենք լինելու մինչև վերջ, մեկ դեպք է լինի, մինչև վերջ գնալու ենք։ Պետք է իմ երկրի քաղաքացու նկատմամբ ոտնձգություն անողը հստակ գիտակցի, աշխարհի որ մասում էլ եղավ, գնալու ենք ու գտնելու ենք ու արդարությունը վրա է հասնելու, սա հստակ ասեմ»,– ասել է նա։