Սամվել Կարապետյանը բուժզննում է անցել

3/2/2026 17:57

Գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը, ով գտնվում էր տնային կալանքի տակ, տեղափոխվել է հիվանդանոց, NEWS.am–ի հետ զրույցում հայտնել է նրա պաշտպան Արմեն Ֆերոյանը։ «Կովիդով և թոքաբորբով պայմանավորված շարունակական բուժում է ընդունում, դրանով է պայմանավորված բուժհաստատություն տեղափոխվելը։ Գնում, բուժում ստանում, հետ է գալիս, կախված բժշկական ցուցումներից։ Շարունակական, այո, բուժումների կուրս է ընդունում։ Հիմա կազդուրման փուլում է»,– ասել է նա։