Փաշինայնն ընդունել է Հնդկաստանի ԶՈՒ պաշտպանության շտաբի պետին

3/2/2026 19:42

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի գլխավորած պատվիրակությանը։ Փաշինյանը ողջունել է Անիլ Չաուհանի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Հնդկաստանի միջև հարաբերությունների շարունակական զարգացմանը։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների միջև բազմադարյա պատմական ջերմ հարաբերությունների փաստը և նշել, որ այսօր էլ առկա է ակտիվ երկխոսություն տարբեր ուղղություններով։ Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և հավելել, որ Հայաստանի գործընկերների հետ ունեցել են արդյունավետ քննարկումներ՝ հետագա համագործակցության խթանման նպատակով։ Զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության և անվտանգության ոլորտում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։