Դեպի Հայաստան չվերթեր են չեղարկվել
4/2/2026 12:04

Սոչիից և Թեհրանից դեպի Երևան չվերթերը չեղարկվել են: Այս մասին նշված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի առցանց չվացուցակում։
Մասնավորապես չեղարկվել են Flysepehran ավիաընկերության չվերթը Թեհրանից և Azimuth ավիաընկերության չվերթը՝ Սոչիից: Ինքնաթիռները պետք է Հայաստան ժամանեին ժամը 13:35-ին և 14:45-ին:
Չվերթերի չեղարկման պատճառները հայտնի չեն: