Ֆրանսիայի սենատը հայ գերիների ազատ արձակման բանաձև է ընդունել

4/2/2026 14:22

Ֆրանսիայի սենատը երեկ միաձայն կողմ է քվեարկել Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման բանաձևին. այս մասին հայտնում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։ Լորան Վոկյեի ներկայացրած բանաձևին, որն առաջարկել է Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խումբը, 183 ներկաներից ստացվել է 183 «կողմ» ձայն։ «Մենք զրոյի ենք հասցրել Ադրբեջանի ազդեցությունը Ֆրանսիայում»,- գրել է Փափազյանը։