Մարտին կբացվի հայ-թուրքական սահմանը
4/2/2026 19:02

Հայ-թուրքական սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար կբացվի մարտին,- X-ի իր միկրոբլոգում հայտնել է Թուրքիայի խորհրդարանի նախկին պատգամավոր Կարո Փայլանը։
«Հայ-թուրքական սահմանը, ինչպես սպասվում է, մարտին կբացվի երրորդ երկրների քաղաքացիների համար։ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացի տևողությունը կախված է Թուրքիայի ձեռնարկած քայլերից»,- գրել է Փայլյանը։