Էրդողանը շնորհավորել է Ալիևին և Փաշինյանին

4/2/2026 21:52

Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհավորել է Ալիևին և Փաշինյանին «Մարդկային եղբայրության համար Զայեդ» մրցանակի կապակցությամբ։ «Ես կցանկանայի հատկապես ընդգծել, որ չափազանց կարևոր եմ համարում ինչպես եղբորս՝ Իլհամ Ալիևի կողմից երկարատև խաղաղություն հաստատելու ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի կողմից ցուցաբերված վճռական կամքը։ Ես հավատում եմ, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով, որի նպատակներն ու ձևաչափը համաձայնեցված են երկու կողմերի միջև, Կովկասի համար նոր էջ կբացվի։ Թուրքիան անկեղծորեն աջակցում է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում անվտանգությանը, խաղաղությանը, բարգավաճմանը և կայունությանը ուղղված բոլոր նախաձեռնություններին»։