Արամ Ա-ն դիմել է ԱՄՆ փոխնախագահին

4/2/2026 21:54

Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ I-ը նամակ է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին՝ կոչ անելով նպաստել Բաքվում պահվող հայ գերիների ազատմանը։ Կաթողիկոսն իր նամակում հիշեցրել է միջազգային իրավունքի նորմերի մասին, որոնք նախատեսում են ռազմագերիների ազատումը և հոգևոր ու մշակութային արժեքների պահպանման անհրաժեշտությունը։ «Միացեալ Նահանգներու փոխ նախագահին՝ Ճէյմս Տէյվիտ Վանսի օրեր առաջ գրած յատուկ նամակով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը անոր ուշադրութեան յանձնեց Պաքուի մէջ բանտարկուած Արցախի ղեկավարներուն եւ հայ ռազմագերիներուն ազատ արձակման, ինչպէս նաեւ Արցախի հոգեւոր-մշակութային կոթողներու անվթար պահպանման հարցերը՝ դիմելով անոր անձնական միջամտութեան: Յիշեալ նամակին մէջ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց, որ միջազգային օրէնքը յստակօրէն կը շեշտէ թէ՛ ռազմագերիներու ազատ արձակումը եւ թէ՛ հոգեւոր-մշակութային կոթողներու պաշտպանութեան կարեւորութիւնը: Յայտնենք, որ արդէն Վեհափառ Հայրապետին նամակը կը գտնուի փոխ նախագահին գրասեղանին վրայ: Ան յառաջիկայ շաբաթ յաջորդաբար Հայաստան ու Ազրպէյճան պիտի այցելէ»։