Պահակը դպրոցում հանկարծամահ է եղել

4/2/2026 21:55

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նուբարաշեն 11-րդ փողոցում գործող թիվ 175 դպրոց, որտեղ արձանագրել են քաղաքացու մահը։ Տեղում Նուբարաշենի ոստիկանները ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Սամվել Մ․-ն է, ով նույն օրը դպրոցի բուժկետում, բժշկի ներկայությամբ հանկարծամահ է եղել։ Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով քննչական բաժնում սպանություն (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, Սամվել Մ․-ն աշխատում էր նշված դպրոցում՝ որպես պահակ։