FOREF Europe-ը դատապարտում է ՀԱՍԵ դեմ ուղղված հարձակումները

5/2/2026 00:05

Եվրոպայում կրոնական ազատության ֆորումը (FOREF Europe) դատապարտում է Հայ Առաքելական եկեղեցու ազատության, ինքնավարության և անկախության դեմ ուղղված հարձակումները։ Այս մասին X-ում գրել է Եվրոպայում կրոնական ազատության ֆորումի նախագահ Յան Ֆիգելը: «Մենք ականատես ենք լինում Հայաստանում կրոնական ազատության և Սահմանադրության դեմ ուղղված անօրինական գործողությունների… Հատկապես Հայ Առաքելական եկեղեցու դեմ ուղղված գործողություններն անընդունելի են իրավական, քաղաքական և բարոյական առումներով»։ Զգուշացնում ենք, որ սա վնասակար է ոչ միայն եկեղեցու, այլև ամբողջ երկրի և ամբողջ ազգի համար»,- հայտարարել է Ֆիգելը: