Ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք

5/2/2026 15:42

Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության ադրբեջանական «դատավճիռները» գարշելի խայտառակություն են, բայց ընդհանրապես անակնկալ չեն: Գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։ «Ալիևյան ցեղասպանական ու բռնապետական ռեժիմից ուրիշ բան էլ սպասելի չէր Արցախի ժողովրդի ցեղասպանության, հայատյացության քաղաքականության, խոշտանգումների, շինծու դատավարությունների ու բազմաթիվ այլ հանցագործությունների պայմաններում: Շինծու և փակ «դատավարություններից» հետո՝ այժմ հարցը մեկն է՝ ինչպես մեր բոլոր գերիներին վերադարձնենք հայրենիք: Եվ այդտեղ գլխավոր անելիքը ՀՀ իշխանություններինն է, իսկ գլխավոր հնարավորությունը՝ ԱՄՆ փոխնախագահ Վենսի առաջիկա այցը»: