Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ

5/2/2026 15:44

Եվրամիությանն անդամակցությունն անհամատեղելի է ԵԱՏՄ-ի հետ, սակայն Ռուսաստանը կհարգի Հայաստանի ընտրությունը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»: «Եվրասիական տնտեսական միությանն անդամակցությունն անհամատեղելի է այն սկզբունքների հետ, որոնք ընկած են համագործակցությանը մասնակցելու և առավել ևս Եվրոպական Միությանը միանալու հիմքում։ Դա ձեր ընտրությունն է, և մենք այն լիովին կհարգենք»,-ասել Է Լավրովը ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը: «Եվրամիությունը Հայաստանին մշտապես ընտրության առաջ է կանգնեցնում՝ լինել Ռուսաստանի, թե ԵՄ-ի հետ»,-ասել է Լավրովը: