Նարեկ Կարապետյանը հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ

5/2/2026 19:44

Միայն մեկ տարվա ընթացքում փակվել է շուրջ 3,000 բիզնես։ Սա հստակ ազդանշան է, որ փոքր բիզնեսը աջակցության կարիք ունի։ Այդ պատճառով ենք ներկայացրել մեր առաջարկը՝ 0% հարկ փոքր բիզնեսի համար։ Այս մասին հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը, ով այսօր հանդիպել է փոքր բիզնեսի ներկայացուցիչների հետ։