Լուծումների հետևից պետք է գնալ քաղաքական հարթությունում

6/2/2026 12:46

Ինչպես Բաքվի դատարանի որոշումն է քաղաքական, այնպես էլ այնտեղի բանտերում գտնվող հայերի խնդրի հանգուցալուծումն ունի քաղաքական ելք,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Դրա արդյունավետությունը կախված է՝ խնդրի ներհայկական օրակարգում տեղ գտնելուց մինչև միջազգային դերակատարների ու կառույցների հետ տարվող աշխատանք։ Գլխավոր հարցը գործող իշխանության քաղաքական գիծն է, որը նպաստել է ոչ միայն Արցախի ադրբեջանացմանն ու հայերի բռնագաղթին, այլև մարդկանց հասցրել է ադրբեջանական գերության։ Բայց կրկնում եմ՝ ելքը քաղաքական է, և լուծումների հետևից պետք է գնալ քաղաքական հարթությունում»,- գրել է նա։