Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց

6/2/2026 16:03

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվեց. Վերաքննիչ դատարանը բավարարեց փաստաբանների ներակայացրած խափանման միջոցի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով։ «Տնային կալանք և բացակայելու արգելք, որի ընթացքում արգելված է ընդունել հյուրեր, հեռախոսային խոսակցություններ, նամակագրություն և այլն։ Նշված սահմանափակումները չեն վերաբերում մերձավոր ազգականներին, պաշտպաններին, Շիրակի թեմի հոգևոր դասի մեկ ծառայողի և վարչատնտեսական մասի մեկ աշխատակցի»,- ասված է դատարանի որոշման մեջ։ Հիշեցնենք՝ Միքայել Սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, նա մեղավոր է ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 442-րդ հոդվածի 2-րդ մասով: Պատժի սկիզբը սահմանվել է փաստացի արգելանքի տակ վերցնելու օրը: Մեղադրանքի էությունն այն է, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել նախ՝ 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա նաև 2025 թվականի հունիսի 21-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ժամանակ։ Նա հունիսի 28-ից կալանավորված էր։