Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման աշխատանքները ընթանում են

6/2/2026 16:09

«Եպիսկոպոսաց ժողովի կազմակերպման աշխատանքները ընթանում են։ Ինչպես արդեն հայտարարվել է՝ ժողովը տեղի կունենա Ավստրիայում»,- NEWS.am–ի հետ զրույցում ասել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը։ Հարցին՝ մտավախություն ունե՞ն, որ օդանավակայանում կփորձեն թույլ չտալ հոգևորականների մեկնումը և այդպիսով խոչընդոտել ժողովի կայացմանը, Տեր Եսային պատասխանել է․ «Ոչինչ կանխատեսել չենք կարող, կանխատեսումներով առաջնորդվել չենք կարող։ Այս պահին կազմակերպչական աշխատանքներ են իրականացվում»։ Հայ առաքելական եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը կկայանա Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում՝ փետրվարի 16-19-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 31-ին Քննչական կոմիտե էին հրավիրվել Մակար, Հովնան, Նաթան, Հայկազուն, Մուշեղ և Վահան սրբազանները ինչպես նաև տեր Մովսես քահանան: Նրանք բոլորը մեղադրյալի կարգավիճակ ունեն, և նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Հոգևորականներն ու նրանց փաստաբանները տեղի ունեցածը որակել են ոպես Ավստրիայում հրավիրված եպիսկոպոսական ժողովը տապալելուն ուղղված գործողություն։