Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս իրենց

6/2/2026 21:12

Բովանդակ դառնության մեջ՝ մի կաթիլ մեղր։ Միքայել Սրբազանի բանտային կալանքը փոխարինվեց տնայինի,- փաստաբան Ռուբեն Մելիքյանն է գրում․ «Կարծում եմ՝ հակահայ իշխանությունը «հաշվարկել է», որ բարձր հեղինակություն ունեցող Միքայել Սրբազանին բանտում պահելն ավելի շատ վնաս, քան օգուտ է տալիս իրենց։ Հատկապես հիմա՝ ԱՄՆ փոխնախագահի այցի նախաշեմին։ Ուստի այս փոքր դրական քայլը պետք չէ դիտել ո՛չ որպես բարի կամքի դրսևորում և ո՛չ էլ, առավել ևս, որպես մեր Մայր Եկեղեցու դեմ հալածանքի մեղմացման նշան։ Ո՛չ։ Ազատությու՛ն մեր Սրբազան Հայրերին, ազատությու՛ն բոլոր մյուս քաղբանտարկյալներին և տնային քաղկալանավորներին»։