Կապիտուլյանտները թուրքերին «էստի համեցեք» են ասում
6/2/2026 21:47

Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտները «էստի համեցեք» են ասում,- գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Թուրքիայի գերիշխանության տակ ապրել ցանկացող կապիտուլյանտների ռեժիմին հիշեցնեմ դեռեւս 1993-ի ամռանը թուրքերի նախկին վարչապետ Էջեւիթի խոսքերը.
«Թուրքիան ի վիճակի է Նախիջեւանի ու Ադրբեջանը միացնող միջանցք բացել` օդային գործողությունների միջոցով։ Միայն այս ձևով կարելի է հավասարակշռել կորուստները ԼՂ-ում։ Միայն այս ճանապարհով կարելի է համոզել Հայաստանին արդարացի համաձայնության գալ Ադրբեջանի հետ»։
Իսկ այժմ Թուրքիան և Ադրբեջանը «ճանապարհների ապաշրջափակման» անվան տակ պատրաստ են գործարկել «պանթուրքիզմի» ճանապարհը, իսկ կապիտուլյանտ ռեժիմը դա ներկայացնում է «խաղաղասիրություն»։
Բաքվում Արցախի ռազմա-քաղաքական ղեկավարոպթյանը ապօրինի դատավճիռ են կարդում, իսկ սրանք կամ «բարաբան» են խփում, կամ՝ Ալիեւին շնորհակալություն հայտնում։
Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ Ալիեւն էր բողոքում միջազգային հանրության դիրքորոշումից։
Նույն Ալիեւն է ասել, որ «Ադրբեջանը 30 տարի պարտված է եղել բոլոր հարթակներում»։
Սերժ Սարգսյանի առաջնորդությամբ հայ ժողովուրդը հաղթեց Ապրիլյան պատերազմում, իսկ Նիկոլի գլխավորությամբ ոչ միայն պարտվեցինք, այլ նաեւ դառնում ենք «թուրքական աշխարհի» մաս։
Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային դիվանագիտությունը» Թուրքիային դուրս էր թողնում Արցախյան կարգավորման գործընթացից:
Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից «գրողի ծոցն էր» ուղարկում թուրքական նախապայմանները, իսկ կապիտուլյանտի ռեժիմը թուրքերին «էստի համեցեք» է ասում՝ Հայաստանը դարձնելով թուրք-ադրբեջանական վիլայեթ»։