Միքայել Սրբազանը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում է
6/2/2026 21:49

Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը վերադարձել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն՝ նրան տնային կալանքի տակ պահելու այսօրվա որոշումից հետո․ այս մասին «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը։
Ինչպես հայտնի է, Շիրակի թեմի առաջնորդը տնային կալանքը կրելու է Գյումրիում, իսկ ստացիոնար բուժման եթե անհրաժեշտ լինի, ապա՝ հիվանդանոցում։ Սրբազանին նախատեսում են կրկին վիրահատել։