Հրապարակվել են Վեհափառի եղբոր և եղբորորդու դատավճիռները

12/11/2026 19:08

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, Գարեգին Բ կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներիսիյանին դատապարտեց 2 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, բայց որոշեց պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան։ Վեհափառի եղբորորդուն՝ Համբարձում Ներսիսյանին, դատապարտեց 3 տարի 5 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն պատժի կիրառումը հետաձգեց՝ սահմանելով փորձաշրջան, մինչ նրա՝ նորածին դստեր 6 տարեկան դառնալը: Ըստ մեղադրանքի, Ներսիսյանները մեղադրվում են նախընտրական քարոզչությանը խոչընդոտելու մեջ։ Նրանց դեմ հաղորդում էր տվել Վաղարշապատում ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը։