Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը

7/2/2026 19:01

Ֆրանսիան կոչ է անում Իրանին դադարեցնել տարածաշրջանի ապակայունացումը, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ-ն: Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն ևս Իրանի գործողություններն անվանել է սպառնալիք տարածաշրջանի երկրների և Եվրոպայի կայունությանը։ Նա ընդգծել է Թեհրանի կողմից այս հարցում իր մոտեցումը փոխելու անհրաժեշտությունը։