Ավտովթար`Հովտաշեն գյուղի վարչական տարածքում

8/2/2026 16:49

Այսօր՝ փետրվարի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 19 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչներ 37-ամյա Արթուր Վ․-ի վարած «Honda Fit» մակնիշի և 46-ամյա Կարեն Ի․-ի վարած «ՈւԱԶ 452» մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով «Honda Fit»-ի ուղևոր, Երևանի բնակիչ 32-ամյա Մարիամ Ա․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։