Իրանում բnղոքի ցnւյցերի ժամանակ uպանվել է 200 դպրոցական

8/2/2026 18:30

Իրանում բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է 200 դպրոցական: Իրանի ուսուցիչների միությունը փաստագրել է Իրանում բողոքի ցույցերի ժամանակ 200 դպրոցականների մահը և հրապարակել է նրանց անունների ցանկը, հաղորդում է Iran International-ը։ Միությունը նշել է, որ այս 200 անունը «պարզ և սարսափելի իրականության՝ ապագան սպանող համակարգի» մշտական ​​հիշեցում է և կոչ է արել պատասխանատվության ենթարկել մեղավորներին։ Իրանի իշխանությունները դեռ չեն հրապարակել ցույցերի ընթացքում սպանված անչափահասների պաշտոնական ցանկը։