«Վերին Լարս» տանող ճանապարհը փակ է

9/2/2026 14:16

Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհը «Վերին Լարս» անցակետով փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը։ «Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջպետական նշանակության ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահյուսի վտանգի պատճառով արգելվել է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- նշված է հաղորդագրության մեջ: