Ճանապարհները՝ Հայաստանում

9/2/2026 16:43

Փետրվարի 9-ին՝ ժամը 16:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են, հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները: Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են՝ անվաշղթաների կրառմամբ։ Մեղրու լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Գավառի և Վարդենիսի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Հրազդանի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-20 մետր։ Ապարանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-80 մետր։