ԱՄՆ փոխնախագահը Երևանում է
9/2/2026 18:25

ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ ժամանել է Երևան․ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, ԱՄՆ–ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը։
Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ արդեն առանձնազրույց է ունեցել պաշտոնական այցով Հայաստան ժամանած ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսի հետ։
«Ողջունում եմ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դի Վենսին Երևանում»,- գրել է Փաշինյանը։