ՀՀ վարչապետը և ԱՄՆ փոխնախագահը հանդես են գալիս հայտարարություններով

9/2/2026 19:38

ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն: Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել ընդլայնված կազմերով հանդիպումից հետո։ Այժմ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հանդես են գալիս հայտարարությամբ։