Հայաստանի և Ադրբեջանի «օլիմպիական» վեճը լուծվել է

9/2/2026 19:43

«Արցախ» անվան փոխարեն կհայտարարվի «երաժշտությունը՝ Արա Գևորգյանի»․ Հայաստանի և Ադրբեջանի «օլիմպիական» վեճը լուծվել է, գրում է «The Guardian»-ը: Այժմ ISU-ի կայքում զույգերի կարճ ծրագրի երաժշտությունը նշված է որպես «Երաժշտություն՝ Արա Գևորգյանի», այլ ոչ թե հենց ստեղծագործության անվանումով՝ համաձայն ֆեդերացիայի կողմից 2025-26 թթ. մրցաշրջանի համար հրապարակված երաժշտական ռեեստրի: Ստեղծագործությունը նախկինում օգտագործվել է ռուս մենասահորդ Ալեքսանդր Աբտի կողմից 2002 թ. Սոլթ Լեյք Սիթիի Օլիմպիական խաղերում, ավելի ուշ հայտնվել է վրացի մենասահորդ Էլենե Գեդևանիշվիլիի ծրագրերում 2006 թ. Թուրինի խաղերում և հայաստանյան պարային զույգ Վազգեն Ազրոյանի ու Անաստասիա Գրեբենկինայի ելույթներում 2007-08 թթ. մրցաշրջանում: Վերջերս այն տեղ էր գտել հայկական արմատներով ռուսաստանցի սահորդ Ադելիա Պետրոսյանի խաղացանկում 2021-22 թթ. մրցաշրջանի ժամանակ: Հիշեցնենք՝ Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է հայտնել 25-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինի և Կարինա Ակոպովայի կողմից մրցույթի ժամանակ «Արցախ» ստեղծագործության օգտագործման համար։