ԱՄՆ-ից ԱԹՍ-ներ ենք ձեռք բերել․ Փաշինյան
9/2/2026 20:13

Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր՝ Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության շրջանակում։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել Հայաստան–ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։ Ի շարունակություն երկկողմ բազմամյա անվտանգային համագործակցության և արդեն երեք տարի շարունակվող «Արծիվ գործընկեր» զորավարժություններին՝ Հայաստանը ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT անօդաչու թռչող սարքեր, որոնց արդյունավետությունը ապացուցվել է կիրառման հարուստ փորձով և որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը»,– հայտարարել է Փաշինյանը։
Նա հույս է հայտնել, որ ԱՄՆ արտաքին ռազմական վաճառքի ծրագրի շրջանակում իրականացված այս գործարքը հիմք կդառնա երկկողմ համագործակցության հետագա ընդլայնման համար։