Մասնավոր մեծ կապիտալ է հոսելու Հայաստան․ Վենս

9/2/2026 20:23

Երբ միջուկային էներգիայի ոլորտում գործակցությունը հունի մեջ մտնի, ճանապարհ կբացի ամերիկյան և հայկական ընկերությունների ապագա ծրագրերի համար,- այս մասին Նիկոլ Փաշինյանի հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Վենսը՝ նշելով, որ «սկզբնական մոտ 5 մլրդի, հետագայում ևս 4 մլրդի ներդրումների մասին է խոսքը»։ «ԹՐԻՓՓ հիմնադրամի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան։ Սկզբնական՝ 5 միլիարդ դոլար ներդրումների մասին է գնում խոսքը, 2-րդ փուլում՝ 4 միլիարդ: 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար»,- ասել է Վենսը։ «Նոր դրոն-տեխնոլոգիա ենք վաճառելու Հայաստանին։ Նախագահ Թրամփը շատ լավ գիտի, որ խաղաղություն ապահովելու լավ ձևն այն է, որ լավագույն ռազմական տեխնոլոգիաները տարածվեն և տեղադրվեն։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունը պետք է կերտվի և կայուն կմնա»,- ասել է Վենսը։