ՔՊ-ն մերժեց քաղբանտարկյալների վերաբերյալ ընդդիմության հայտարարության նախագիծը
10/2/2026 12:27

52 դեմ, 21 կողմ ձայներով «Քաղաքացիական պայմանագիրը» մերժեց «Հայաստան» խմբակցության ներկայացրած «ՀՀ-ում առկա քաղբանտարկյալների և նրանց խախտված իրավունքների վերականգման մասին» հայտարարության նախագիծը ներառել ԱԺ նստաշրջանի օրակարգ։
Ավելի վաղ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ձայներով բացասական եզրակացություն էր տվել «Հայաստան» խմբակցության նախագծին։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը հայտարարել էր, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ. նրանք համապատասխանում են ԵԽԽՎ 2012 թվականի 1900 բանաձևով նախատեսված չափանիշներին: