Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է, վայրն էլ անփոփոխ է

10/2/2026 16:19

Եպիսկոպոսաց ժողովը կայանալու է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։ «Անցկացման վայրն անփոփոխ է»,- հայտնեց տեր Եսային։ Ավելի վաղ տեր Եսային Sputnik Արմենիային հայտնել էր, որ Եպիսկոպոսաց ժողովի վերաբերյալ քննարկումներ են ընթանում։ Նշենք, որ փետրվարի 16-19-ը Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով պետք է տեղի ունենա Եպիսկոպոսաց ժողովը։ Հունվարի 29-ին ՔԿ–ն հայտնեց, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու դեմ քրեական վարույթ է նախաձեռնել Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Գևորգ եպիսկոպոս Սարոյանի (Արման Սարոյանի) «գործով» (դատական ակտը չկատարելը)։ Հունվարի 31-ին 6 բարձրաստիճան հոգևորականներ գործի շրջանակում հարցաքննության կանչվեցին ՀՀ քննչական կոմիտե, որտեղ նրանց նկատմամբ խափանման միջոց ընտրվեց բացակայելու արգելքը։