Մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել
10/2/2026 16:23

Եթե մեր համագործակցությունից է կախված լինելու այս իշխանության հեռացումը, մենք պատրաստ ենք ընդդիմադիր ուժերի հետ համագործակցել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Գտնում ենք, որ քաղաքական դաշտի մյուս ուժերը ևս պետք է գնան խոշոր բլոկներ ստեղծելու ճանապարհով: Մենք առաջարկում ենք, որ այդ ուժերը միավորվեն, որպեսզի կարողանանք այս խնդիրը լուծել: Եթե ընդդիմությունը չհաջողի ու այս իշխանությունը շարունակի մնալ, մենք կգնահատենք խորը ձախողում, հետևաբար՝ ճիշտ ենք համարում միավորել ուժերը ու հասնել հաջողության: Հետընտրական շրջանի համագործակցությունը կյանքը և ժամանակը ցույց կտա:
Առանձին չենք ցանկանում մասնակցել, բայց ոչ այն պատճառով, որ շեմը հաղթահարելու խնդիր ունենք՝ մենք այն ուժը չենք, որ շեմը հաղթահարելու խնդիր ունենանք: Մենք խորհրդարան անցնելու ու 10 պատամավոր ունենալու խնդիր չունենք, ցանկանում ենք ընդդիմադիր դաշտում խոշոր բլոկներ ստեղծել, բլոկներ, որոնք իրենց ուժերը կմեկտեղեն, ավելի լավ արդյունք կգրանցեն, և կկարողանանք այս չարիքի իշխանությունից ազատվել
Ռոբերտ Քոչարյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության առաջնորդը չի, ոչ ինքն է այդ մասին ասել, ոչ էլ մենք: Մենք ասել ենք, որ՝ արժևորելով «Հայաստան» խմբակցության գործունեությունը, նպատակ ունենք պահպանելու, և այդ ուղղությամբ քննարկումներ են տեղի ունենում»,- նշել է նա: