Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները
10/2/2026 16:25

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի հետ զրույցում նշել է, որ ատելության խոսքի դեմ պայքարի հետ կապված նոր նախագիծ է քննարկվում:
Ներկա պահին նախագիծը դեռ քննարկման փուլում է, էությունը հետևյան է՝ վարչական և քաղաքացիական պատասխանատվություն է ձևակերպվում ատելության խոսքի հետ կապված: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱՆ Սրբուհի Գալյանը:
«Քաղաքացիական պատասխանատվությունը լինելու է ոչ ենթակա վնասի հատուցման կարգով՝ ինչպես զրպարտության կամ վիրավորանքի դեպքում:
Վարչական պատասխանատվության մասով դեռ պետք է քննարկենք, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է իրավասու մարմնին, իրավասու մարմինը պետք է հայտնաբերի ատելության խոսքն ու վարչական պատասխանատվություն կիրառի»,-նշել է նա:
Անդրադառնալով ֆեյք օգտատերերին ու տուգանքի չափի մասին որոշմանը՝ Գալյանը նշեց, որ ֆեյք օգտատերերի դեմ պայքարը գաղտնիք չէ, որ պարզ խնդիր չէ, իսկ տուգանքի չափի մասով դեռ որոշում չունեն, քանի-որ նախագիծը ամփոփված չէ: