ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր

10/2/2026 20:30

ԱՄՆ-ն և Ադրբեջանը ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում։ «Ռազմավարական գործընկերության խարտիայի ստորագրման այսօրվա արարողությունը շատ քրտնաջան աշխատանքի արդյունք է»,-նշել է Ալիևը։ Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետն ու ԱՄՆ փոխնախագահը ստորագրել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարություն: