Օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել

10/2/2026 20:38

Հայաստանը մեր աչքի առաջ, մեր բոլորի համատեղ ջանքերով ծայրագավառից դառնում է կենտրոն, Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Նիկոլ Փաշինյանը։ «Եկեղեցին չի կարող լինել պետություն պետության մեջ»,-նշել է Փաշինյանը՝ խոսելով եկեղեցու նորոգման իր ծրագրի մասին։ Նա նաև նշել է, որ երեկ ԱՄՆ փոխնախագահի հայտարարությունների մեծ մասն արդեն իսկ տնտեսական էր, քան քաղաքական․ «Դա նշանակում է, որ օգոստոսի 8-ի հայտարարությունը հաջողություն է արձանագրել»։