Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է
11/2/2026 09:37

Թուլուզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է անհայտ անձանց կողմից,
News.am-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ում հայտնել Է ակտիվիստ Էլիս Էլվան Չելիքը․
«Անընդունելի է։ Այս արարքը «հիմար սխալ» չէ. դա հիշողության վրա լուրջ հարձակում է։ Այս ամենի լույսի ներքո քաղաքապետարանի լռությունն անընդունելի է։
Մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն»,- գրել է նա։