Կարգալույծ քահանաների հայցադիմումը Դատարանը հետ է վերադարձրել
11/2/2026 14:37

Կարգալույծ արված 2 հոգևորականների` Ստեփան Ասատրյանի (նախկինում` տեր Արամ) և Արամայիս Թախմազյանը (նախկինում` տեր Թադե)` Մայր աթոռի դեմ հայցադիմումները վերադարձվել են։
«Դատալեքս» տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ հայցադիմումները հայցվորներին են վերադարձվել թերությունների պատճառով։ Առկա թերությունները վերացնելու համար եռօրյա ժամկետ է տրամադրվել։
Նման որոշում կայացրել են դատավորներ Սիմա Աբովյանը և Պարգև Մելքոնյանը։
Ստեփան Ասատրյանն ու Արամայիս Թախմազյանը պահանջում են Ամենայն hայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի որոշումն անվավեր ճանաչել և վերականգնել իրենց հովվական պաշտոններում։