Պեսկովը մեկնաբանել է Վենսի այցը տարածաշրջան
11/2/2026 17:08

Հարավային Կովկասի երկրներն ինքնիշխան պետություններ են՝ այլ երկրների հետ իրենց հարաբերությունները կառուցելու իրավունքով,- Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը է հայտարարել։
«Դրանք ինքնիշխան պետություններ են, և նրանք ունեն տարբեր պետությունների հետ իրենց հարաբերությունները կառուցելու ինքնիշխան իրավունք։ Միևնույն ժամանակ, մենք և Բաքվի, և Երևանի հետ ունենք երկկողմ հարաբերությունների հսկայական համալիր, որոնք տարածվում են բոլոր հնարավոր ոլորտների վրա»,- ՌԻԱ «Նովոստի»-ի հաղորդմաբ՝ ասել Է Պեսկովը։