Դավիթ Համբարձումյանի եղբայրը ձերբակալվել է

11/2/2026 19:22

Ձերբակալվել է Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը․ այս մասին գրում է «Իշխանություն» լրատվականը։ ՔԿ–ից «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել են, որ նախաքննության ընթացքում Գ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում անձնական կյանքի գաղտնիությունը խախտելը, փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կեղծելը, առանձնապես խոշոր չափերով խարդախությունը և փողերի լվացումը հոդվածներով: Վերջինս ձերբակալվել է: