Վենսի այցը նշանակալի քայլ է. ԱՄՆ դեսպանատուն

11/2/2026 19:29

Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ ՋեյԴի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,– ասված է հաղորդագրության մեջ։