Խոշոր հրդեհ՝ Աբովյան-Ջրվեժ ճանապարհին գործող ավտոտեխսպասարկման կետում
12/2/2026 11:54

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 03:30-ի սահմաններում Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի Արտաշատի խճուղում գործող ավտոտեխսպասարկման կետում հրդեհ է բռնկվել։ Հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 11-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։