Բուք և մերկասառույց՝ ճանապարհներին

13/2/2026 09:37

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Հարժիս-Շինուհայր խաչմերուկը (բուք), Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» կոչվող հատվածը, Սպիտակի ոլորանները և Սյունիքի մարզի ավտոճանապարհները՝ կցորդով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց։ Շիրակի մարզում տեղում է ձյուն։ Հնաբերդ գյուղում և Ալագյազ-Արթիկ, Ապարան-Նիգավան ավտոճանապարհներին բուք է։ Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։