Երևանը իննսունականների գյուղ է հիշեցնում

13/2/2026 18:26

Երևանը պրակտիկորեն դառնում է անանցանելի․ քաղաքի գրեթե բոլոր փողոցներում հսկայական փոսեր են, որոնք մարդկանց ամեն օր հսկայական նյութական վնասներ են հասցնում։ Սա խոսում է խոշոր չափերի այլանդակության մասին՝ սկսած տենդերներից, որակից, սարքողներից, վերահսկողներից։ Ոչ մեկին սա չի անհանգստացնում, ոչ մի իրավապահի։ Էսօրվա Երևանը իննսունականների գյուղ է հիշեցնում,- գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը: «Սա ոչ ոքի չի հուզում, բայց Չարչյանի՝ պրոֆեսոր Չարչյանի մոտ, մտնում են խուզարկության։ Մարդ, ով երևի Հայաստանի մեկ քառորդին փրկել է հաշմանդամ դառնալուց։ Մարդ, ով ամբողջ կյանքում բուժել և օգնել է։ Սա քաղաքականություն չի, սա մարդկային բարոյականություն է։ Եկեղեցու դեմ արշավի շրջանակներում ոտնատակ են տալիս եկեղեցուն պատկանող բոլոր հիմնարկները՝ առանց որևէ բանի առաջ կանգ առնելու։ «Քաղաքականությամբ չենք զբաղվում» ասողները, որոնց զգալի մասին Չարչյանն օգնել է և վստահաբար օգնելու է, հանգի՞ստ են նայում այս «չքաղաքականությանը»։ Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին։ Էսպիսի երկիրը դո՞ւր է գալիս հայ ընտրողին»,- գրել է Հովհաննիսյանը: