Թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել
13/2/2026 21:47

Ես թույլ չեմ տալու Կաթողիկոսությունը Հայաստանից դուրս տանել՝ Էջմիածնի գանձերի հետ միասին։ Եթե հարկավոր լինի, միջոցներ կձեռնարկվեն․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հայաստանից դուրս Եպիսկոպոսաց ժողով հրավիրելու նախաձեռնությունը ՀԱԵ Կաթողիկոսությունը ՀՀ-ից դուրս հանելն ու որոշ ուժերի ձեռքում մարիոնետային Կաթողիկոսության հանգամանքն ուժեղացնելն ու որպես ՀՀ-ի դեմ գործիք օգտագործելն է»,– նշել է Փաշինյանը։