Վահան Կոստանյանը հանդիպել է Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ

14/2/2026 14:11

Վահան Կոստանյանը հանդիպել է Հայաստանի ու Ադրբեջանի քաղհասարակության ներկայացուցիչների հետ։ Հիշեցնենք, որ Հայաստանում երեկվանից մեկնարկել է կլոր սեղան-քննարկում Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ: Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Հայաստան են ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով: Քննարկումների ընթացքում հայկական և ադրբեջանական քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները կանդրադառնան 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան գագաթնաժողովում հաստատված խաղաղության օրակարգից բխող գործընթացներին։ Առանձին նիստեր կկենտրոնանան ձևավորվող տարածաշրջանային անվտանգության ճարտարապետության, խաղաղության օգուտների, երկու հասարակությունների միջև հարաբերությունների հաստատման հանրային ընկալումների, տնտեսական համագործակցության հեռանկարների, ինչպես նաև փոխըմբռնման և վստահության ամրապնդման գործում քաղաքացիական հասարակության դերի վրա։ Հայկական կողմի մասնակիցներ Արեգ Քոչինյան – ազգային համակարգող, «Հայկական խորհուրդ» վերլուծական կենտրոնի նախագահ Բորիս Նավասարդյան – Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Նաիրա Սուլթանյան – Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի տնօրեն Նարեկ Մինասյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Սամվել Մելիքսեթյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Ստեփան Գրիգորյան – «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն» հիմնադրամի խորհրդի նախագահ Էդգար Վարդանյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի ասոցացված փորձագետ Ռոբերտ Ղևոնդյան – «Հայկական խորhուրդ» վերլուծական կենտրոնի փորձագետ Լուսինե Խառատյան – գրող, մշակութային մարդաբան Նելլի Մինասյան – պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, թուրքագետ Դավիթ Ստեփանյան – 1in.am-ի քաղաքական մեկնաբան, Հայաստանի միջազգային անվտանգության և հարաբերությունների ինստիտուտի փորձագետ Ռուբեն Բաբայան – Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Էլեոնորա Սարգսյան – խաղաղության և գենդերային հարցերի փորձագետ, երիտասարդական ծրագրերի համակարգող Նաիրա Մարտիկյան – խմբագիր, JAMnews-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Վազգեն Կարապետյան – «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի փոխտնօրեն Տաթև Դանիելյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության քաղաքական հաղորդումների գլխավոր խմբագիր, հաղորդավար Արմեն Պետրոսյան – «Օրբելի» կենտրոնի տարածաշրջանային քաղաքականության փորձագետ Ալեն Ամիրխանյան – Ամերիկյան համալսարանի «Յոկեբեան» բնապահպանական կենտրոնի տնօրեն Նելլի Ռաֆայելյան – Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի լրագրող Ժիրայր Հաբեթյան – Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր Ադրբեջանական կողմի մասնակիցներ Ֆարհադ Մամեդով - Համակարգող, Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի տնօրեն Ռուսիֆ Հուսեյնով – «Թոփչուբաշով» կենտրոնի տնօրեն Քամալա Մամեդովա – 1news.az առցանց հրատարակության գլխավոր խմբագիր Ռամիլ Իսկանդարլի – ազգային ՀԿ ֆորումի խորհրդի նախագահ Ֆուադ Աբդուլլաև – Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի առաջատար մասնագետ Քոնուլ Բադալովա – Տնտեսական բարեփոխումների և հաղորդակցության վերլուծական կենտրոնի գիտաշխատող Զաուր Շիրիև – Քարնեգի հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի կենտրոնի փորձագետ (Carnegie Russia and Eurasia Center) Մուրադ Մուրադով – «Թոփչուբաշով» կենտրոնի փոխտնօրեն Այթեն Գահրաման – Բաքվի միջազգային բազմամշակութայնության կենտրոնի խորհրդատու Ռաուֆ Ագամիրզաև – տրանսպորտի փորձագետ, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությանն առընթեր հանրային խորհրդի անդամ Գյուլբենիզ Գանբարովա – «Գյուղական համայնքների կանանց ասոցիացիա» ՀԿ նախագահ Նազրին Ալիևա – «Մարդու իրավունքների աջակցության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչ Էլդար Համզալի – հետազոտող, անկախ փորձագետ Սանան Ռզաև – CBC հեռուստաալիքի խմբագիր և առաջատար քաղաքական մեկնաբան Գյուլշան Ախունդովա – «Կին, զարգացում, ապագա» ՀԿ նախագահ Էմին Ալիև – TREND միջազգային լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Օրխան Բաբաև – Հարավային Կովկասի հետազոտական կենտրոնի աշխատակից Իլյաս Հուսեյնով – Սոցիալական հետազոտությունների կենտրոնի բաժնի պետ Ֆուադ Ագամալիև – CBC հեռուստաալիքի ինժեներատեխնիկական բաժնի պետ