Քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ

14/2/2026 18:16

Այսօր աննախադեպ իրադարձություն է եղել: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով: Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը: Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,-հայտնել է նա։