Եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում
15/2/2026 13:42

Մեր եպիսկոպոսները հավաքվելու են Ավստրիայում, Կաթողիկոսի բացակայությամբ այն դառնում է Եպիսկոպոսաց հավաք․ այս մասին լրագրողներին ասել է Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։
«Եպիսկոպոսները հավաքվելու են քննարկեն զանազան հարցեր, հատկապես այսօրվա իրավիճակները։ Որեւէ մեկը չի կարող արգելք լինել, որ եպիսկոպոսները հավաքվեն»,- նշել է նա:
Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովից երկու օր առաջ դատախազությունը քրեական գործ է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ։
Վեհափառի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։