Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից

15/2/2026 20:17

Ըստ նախնական տվյալների, վաղը` 16.02.2026թ.-ին Միքայել Սրբազանը դուրս կգրվի Իզմիրլյան ԲԿ-ից և կտեղափոխվի Գյումրի․ այս մասին գրել է Արտաշես սարկավագ Աջապահյանը։ Վերաքննիչ քրեական դատարանն օրերս բավարարել է Միքայել Սրբազանի պաշտպանների միջնորդությունը՝ կալանքը փոփոխելու վերաբերյալ։ Դատավորը հայտարարել էր, որ Սրբազանի նկատմամբ կկիրառվի տնային կալանք, բացակայության արգելք։ Այդ ընթացքում Սրբազանը վիրահատության էր ենթարկվել և վերականգնողական փուլ էր անցնում Իզմիրլյան ԲԿ-ում։