«Ուժեղ Հայաստան»-ի 1-ին համարը Նարեկ Կարապետյանն է

16/2/2026 09:41

Ուժեղ Հայաստանի ուժեղ վարչապետն է Սամվել Կարապետյանը։ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի 1-ին համարում հանդես կգա Նարեկ Կարապետյանը՝ անցումային համակարգողի կարգավիճակով,- գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը։ «Ներկայանում ենք՝ թափանցիկ, ազնիվ եւ պրոֆեսիոնալ Գալիք 5 տնտեսական քայլերն են 300000 նոր աշխատատեղ, մասնավորապես՝ մարզերում: Մեր հայրենակիցներն ապրելու եւ աշխատելու են հայրենիքում 0 % հարկ՝ փոքր բիզնեսի համար: Վարսավիր, հացթուխ, նկարիչ, ուսուցիչ եւ այլք, արարելու են նպաստավոր պայմաններում եւ զարգացնելու են իրենց գործունեությունը 20% էժան դեղորայք բոլորի համար: Մեր հայրենակիցները ստիպված չեն լինելու գնալ այլ երկրներ՝ էժան դեղորայք ձեռք բերելու Բերքի երաշխավորված մթերում գյուղերում: Գյուղացու մտածմունքն իր բերքի աճեցումն է լինելու 20000 մատչելի բնակարան պետական աջակցությամբ: Պետությունը նպաստելու է ընտանիքների ձեւավորմանը եւ աջակցելու է նորաստեղծ ընտանիքներին»,- գրել է նա։